AM
15 September 2011 - 07:15 AMT

Ucom ընկերությունը կապահովի ինտերնետով Հայաստանի ազգային գրադարանը և գիտությունների ազգային ակադեմիան

Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ վաղը Ucom-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում կկնքի համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի և «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանի միջև՝ ըստ որի Ucom ընկերությունը կտրամադրի որակյալ ինտերնետ կապով Հայաստանի ազգային գրադարանը և Գիտությունների ազգային ակադեմիան։