Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ի նիստում հաստատեց «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆիբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշումը:
Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ որոշումը համահունչ է 2010-ին ընդունված թեթև արդյունաբերության զարգացման հայեցակարգի հետ: «Հարկային արտոնությունները խթան են հանդիսանում նրա համար, որպեսզի թեթև արդյունաբերությունը սկսի զարգանալ»,- ասել է նա:
Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է, որ տեքստիլի արդյունաբերության ոլորտում նկատվել է ակտիվացում և կան մի քանի լավ ծրագրեր, որոնք ներկայացվելու են կառավարության քննարկմանը:
Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է Վանաձորի «Ստիլիսսա» կարի ֆաբրիկայի բազայի վրա և փաստացի հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը: Ընկերությունը իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակաով`«SARTIS»-ի պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք առաքելու համար` ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:






