AM
16 September 2011 - 11:39 AMT

Հայաստանի ազգային գրադարանի և ԳԱԱ ընթերցասրահներում ինտերնետը հասանելի կլինի 3 Մբ/վ արագությամբ

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, համաձայն որի «Յուքոմ»-ը ՀՀ ԳԱԱ և ՀԱԳ ընթերցասրահներին կտրամադրի անվճար, Wi-Fi անլար ինտերնետ կապ։

Համագործակցությունը նպատակ ունի ստեղծել ուսումնառության համարհարմարավետ ժամանակակից պայմաններ և աջակցել գիտակրթականզարգացմանը:

«Յուքոմ»-ի մամլո ծառայության ղեկավար Աշոտ Բարսեղյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ յուրաքանչյուր ընթերցասրահում լինելու են Wi-Fi փոխարկիչներ, որոնց կարող են միանալ ավելի քանի 100 սարք և որոնց համար հասանելի կլինի 3Մբ/վ արագությամբ ինտերնետ։

«Մենք ցանկանում ենք, որ Wi-Fi-ը լինի ոչ թե մի սենյակում, այլ համալիր՝ հնարավորություն տա ուսանողին և գիտնականին ամեն տեղից միանալ ինտերնետին։ Քարտարանում գտնվելիս ոչ թե հնացած թղթերի մեջ որոնի, այլ էլեկտրոնային քարտարանից օգտվի։ Եվ ամենակարևորը որ հասանելի ինտերնետը լինի արագ, որպեսզի ուսանողը կամ գիտնականը չհասցնի հորանջել մինչ իր ուզած գիրքը ներբեռնվում է»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։

«Յուքոմը» տրամադրում է տեխնիկական բոլոր սարքավորումները ևապահովում անհրաժեշտ ցանցի կառուցումը՝ հանձնելով դրանց կառավարումը ՀՀԳիտությունների ազգային ակադեմիային և Հայաստանի ազգային գրադարանին: