AM
17 Սեպտեմբեր 2011 - 07:35 AMT

ՀԿԵ-ում մեկ ամսվա ընթացքում կանցնի աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման զննում

Հարավկովկասյան երկաթուղիում սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 19-ը անցնելու է աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման աշնանայինզննումը: Այս միջոցառումը, որը համատեղ հայտարարեցին երկաթուղու ղեկավարությունը և Հայաստանի երկաթուղայինների հանրապետական ճյուղային արհմիությունը(Դորպրոֆսոժ), անցնելու է երկաթուղու բոլոր ստորաբաժանումներում:

Հանձնաժողովները կստուգեն ճանապարհային միջոցառումների անցկացման գործընթացը, ճանապարհային ստանդարտների պահպանումը, կադրերի նախապատրաստման,հրահանգման և տեխնիկական դասընթացների ժամանակին անցկացնելու հարցերը: Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու աշխատատեղերի վիճակի, աշխատանքի ևհանգստի ժամանակի պահանջների պահպանման, աշխատողների առողջության բժշկական ստուգումների անցկացման, անձնական պահպանության միջոցներով ապահովմանհարցերը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Աշնանային զննման արդյունքներով նախապատրաստվելու են համապատասխան ակտեր, ինչպես նաև հայտնաբերած թերությունների և խախտումների վերացմանն ուղղվածմիջոցառումների ցանկը: Այս փաստաթղթերը կներկայացվեն ճանապարհի ղեկավարության և Դորպրոֆսոժի նախագահության քննարկմանը: