AM
17 Սեպտեմբեր 2011 - 10:08 AMT

Հակամենաշնորհային մարմինը կբացահայտի «Մոկոնաթ» ընկերության անբարեխիղճ վարքագիծը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվի լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ասվում է հանձնաժողովի մամլո ծառայությունում:

Դեմպինգ, խտրական գների կիրառում և անհիմն գնաճ. Ընկերության վարքագծի հետ կապված ուշագրավ բացահայտումներ

Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Բացի այդ, մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ:

Տեղեկացնենք նաև, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում: