AM
19 Սեպտեմբեր 2011 - 06:40 AMT

Ուսանողները Orange փաթեթում կխոսեն անվճար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հիմնադրամի և Orange-ի միջև համագործակցությունը շարունակվում է։ Համագործակցության նպատակն է հոգալ ուսանողների կարիքները, ինչպես նաև ուսանողներին հասանելի դարձնել տեխնոլոգիական զարգացումները։

Համագործակցության շրջանակում ՀԵՀ-ին հատկացված Orange փաթեթում ուսանողներին անվճար հատկացվելու են համարներ և այդ փաթեթի ներսում ուսանողները միմյանց հետ կխոսեն անվճար։

Համագործակցության առաջին քայլն էր Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում Orange WiFi անկյունների բացումը, ինչը բուհերի ուսանողներին և դասախոսներին անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն է տալիս։ Այս շաբաթ նման երկու կենտրոններ կբացվեն նաև Երևանի պետական լեզվաբանական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում։

Orange WiFi անկյունները միանգամից շուրջ 40 օգտատերի հնարավորություն են տալիս մուտք գործել համացանց և ստանալ 7,2 Մբ/վ ինտերնետային արագություն։