Արդեն ավանդական դարձած «Ֆրութֆուլ Արմենիա» 7-րդ ագրոֆորումը թույլ է տալիս քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և ժամանակից միտումները` հավաքելով ավելի շատ հյուրերի և մասնագետների: Այդ մասին Երևանում մեկնարկած համաժողովում հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` ընթերցելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը:
Ուղերձում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտը հայտարարել է գերակա` մի շարք ծրագրեր մշակելով նրա առանձին ոլորտների զարգացման համար:
Հասկանալով գյուղատնտեսության կարևորությունը` միջազգային կառույցների աջակցությամբ զգալիորեն բարելավվել է ոռոգման համակարգը: Այս տարի ազատ տնտեսական գոտիներ ձևավորելու շրջանակներում բացվել է սառնարանային տնտեսություն: Չնայած դրական արդյունքներին, այնուամենայնիվ, ոլորտում կան խնդիրներ, մասնավորապես, գյուղտեխնիկայի ոչ բավարար քանակություն: Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը կարևորել է մարզերում գյուղատնտեսության զարգացումը, ինչը թույլ է տալու բարձրացնել Հայաստանի դիրքերը տարածաշրջանային մակարդակում:
Կառավարության և վարչապետի անունից Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու համար:
«Ֆրութֆուլի» շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի արդյունաբերողները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:






