AM
21 Սեպտեմբեր 2011 - 07:58 AMT

Երևանում տեղի կունենա Արևելյան գործընկերության քաղաքացիական համաժողովի քննարկումը

Սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա Ազգային քաղաքացիական համաժողովի անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են եվրաինտեգրացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերը: Քննարկմանը ներկա են լինելու ԵՄ ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվելու են Վարշավայում կայանալիք գագաթաժողովի համար աշխատանքների նախապատրաստումը:

Այդ հանդիպումը հիմնականում ուղղված է Եվրոպական հարևանության քաղաքականության նոր մեկնաբանությանը, որը կոչված է աջակցել երկրների կառավորությունների միջև երկխոսության ամրապնդմանը: