AM
26 Սեպտեմբեր 2011 - 09:22 AMT

Ադրբեջանցի ռազմագերին հրաժարվել է վերադառնալ հայրենիք և փոխանցվել է երրորդ երկիր

ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում, հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը: