Հեծանիվ վարելիս, հատկապես քաղաքում հաճախակի անհրաժեշտ է լինում ետ նայել։ Տվյալ դեպքում հեծանիվի փոքր հայելին օգնում է տեսնել ետևում կատարվողը։ Սակայն ոչ լիարժեք է ցույց տալիս։ Այժմ կա ավելի հարմար միջոց՝ Owl 360 –ը, որն իրենից ներկայացնում է տեսախցիկ և LCD էկրան։
Տեսախցիկը տեղադրվում է նստարանի ետևի մասում, այն ունի իր վրա LED լույսեր, որոնք մթության մեջ փրկում են՝ ծառայելով որպես հեծանիվի ետին լույս։ Իսկ 3,5 դյույմանոց LCD էկրանը տեղադրված է ղեկի դիմաց, որպեսզի վարողը ընթաքում հնարավորություն ունենա տեսնել, թե ինչ է ցույց տալիս տեսախցիկը, ինչ է կատարվում ետևում։
Լուսավոր, արևոտ եղանակին էկրանն այդքան պայծառ չէ, դե իսկ մութ ժամանակ տեսախցիկի պիտանելությունը կրկնապատկվում է։ Owl 360-ը հնարավոր է ձեռք բերել 180 դոլարով։