AM
27 September 2011 - 07:22 AMT

Samsung-ը թողարկել է նոր Galaxy Tab 8.9 պլանշետը և երկու մեդիա փլեյեր

Samsung ընկերությունը շարունակում է համալրել իր Galaxy ընտանիքը Galaxy Tab 8.9 պլանշետային համակարգչով և երկու նոր մեդիա փլեյերներով՝ Galaxy Player 4.0-ով և 5.0-ով։

Samsung Galaxy Tab 8.9-ը Samsung-ի ամենաբարակ պլանշետային համակարգիչն է, որի վաճառքը ԱՄՆ-ում պաշտոնապես կսկսվի հոկտեմբերի 2-ին։ Galaxy Tab 8.9-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ 16Գբ և 32Գբ, որոնք կարժենան համապատասխանաբար 469 դոլար և 569 դոլար։

Դե իսկ Galaxy փլեյերները էապես հավասար են Apple-ի iPod Touch-երին, միայն թե ունեն ավելի լայն մեծ էկրան։ Փլեյերների անվանումները մատնանշում են էկրանի չափսերը՝ Galaxy Player 4.0 և 5.0։

Երկուսն էլ ունեն VGA դիմացի տեսախցիկ, 3,2 մեգապիքսել ետևի տեսախցիկ, սակայն միայն Player 5.0-ն ունի LED flash։ Երկուսն էլ ունեն WiFi անլար կապին միանալու հնարավորություն, Bluetooth 3.0, 8Գբ միկրոSD քարտ (մինչև 32Գբ ավելանցնելու հնարավորությամբ) և երկուսն էլ աշխատում են Android 2.3.5 Gingerbread տարբերակով։

Փաստորեն Galaxy Player 4.0-ի և 5.0-ի միջև միակ տարբերությունը էկրանի չափսն են և LED flash-ը և նաև մարտկոցները՝ Player 4.0-ը ունի 1,200 mAh մարտկոց, իսկ 5.0-ն՝ 2,500 mAh։ Այս երկու փլեյերները հասանելի կլինի հոկտեմբերի 16-ից ԱՄՆ-ում՝ 229 և 269 դոլարով։