AM
27 September 2011 - 09:32 AMT

Samsung-ը ներկայացրել է Windows Phone Mango-ով աշխատող իր առաջին սմարթֆոնը

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է Omnia W սմարթֆոնը, որը Samsung –ի Windows Phone Mango օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնն է։ Այս մասին հաղորդում է CNET-ը։Samsung-ը պլանավորում է թողարկել հեռախոսը մեկ ամսից Իտալիայում, ապա տարածել նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Հարավային Ասիայում։

Հիմնվելով Omnia W-ի բնութագրի վրա՝ կարելի է ասել, որ հեռախոսը մասսայական բնույթ կրող սմարթֆոններից կլինի։ Այն ունի 1.4GHz պրոցեսոր, 512Մբ ներքին հիշողություն, մինչև 8Գբ ծավալի ավելացման հնարավորություն և 3,7 դյույմ Super AMOLED էկրան։

Omnia W-ն ունի նաև 5 մեգապիքսել LED flash-ով ետևի տեսախցիկ և դիմացի VGA տեսակցիկ տեսազանգերի համար, Wi-Fi անլար ցանցին միանալու հնարավորություն, Bluetooth և մի քանի այլ ստանդարտ ֆունկցիաներ։