Հաճախորդների սպասարկման մեթոդների ընդլայնման նպատակով առաջին անգամ Հայաստանի բանկային շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն հայտարարում է «Առցանց խորհրդատու» ծառայության մեկնարկի մասին: Այս ծառայությունը դարձել է ևս մեկ գործող միջոց հաճախորդի և Բանկի փոխհարաբերության միջև` հատկապես հարմար Ինտերնետային ցանցից ակտիվ օգտվողների համար:
Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան Բանկի բարձր որակավորում ունեցող մասնագետները կկարողանան online ռեժիմում պատասխանել հաճախորդին: ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները գտնվելով արձակուրդում կամ գործուղման մեջ կարող են անվճար զանգահարել Բանկ Skype-ի միջոցով և ստանալ խորհրդատվություն Բանկի բոլոր ծառայություների մասին, ճշտել մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների հասցեները, և այլն: Skype համակարգով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի պաշտոնական կայքը` www.vtb.am և սեղմել «Առցանց խորհրդատու» կոճակը:
«Առցանց խորհրդատու» ծառայության ներդրումը թույլ է տալիս բարձրացնել մեր հաճախորդների սպասարկման արդյունավետությունը և արագությունը, և ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի իմիջը որպես ՀՀ բանկային բնագավառում ինովացիոն առաջատարներից մեկը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
«Առցանց խորհրդատու» ծառայությունը հասանելի է աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից 18:30:






