AM
27 September 2011 - 11:53 AMT

Google+-ն ունի 50 միլիոն օգտագործո՞ղ

Ancestry.com-ի հիմնադիր և անկախ վերլուծաբան Փոլ Ալենը կրկին կանխատեսումներ է արել Google+ սոցիալական ցանցի աճի մասին։ Ըստ նրա, Google+-ն արդեն ունի 50 միլիոն օգտագործող։ Իհարկե, նա այս աճը պայմանավորում է անցյալ շաբաթ սոցիալական ցանցի՝ հանրությանը ազատ գրանցման համար հասանելի լինելով, գրում է TheInquirer-ը։«Google+-ն օրական գրանցում է 4% աճ, սա նշանակում է, որ օրական 2 միլիոն օգտագործող գրանցվում են ցանցում։ Սա այդքան էլ վատ նորություն չէ Facebook-ի համար, չէ՞ որ մրցակցությունը ընկերություններին էլ ավելի լավն է դարձնում»,-ասել է Փոլ Ալենը։

Նախորդ շաբաթ Google-ը հայտնել էր, որ իր սոցիալական ցանցում կարող են արդեն գրանցվել բոլորը՝ առանց ցանցին միանալու հրավերի։

G+ սոցիալական ցանցը երեք ամսական է։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների, ցանցն ունի ավելի քան 20 միլիոն օգտագործող։ Այժմ, դառնալով հանրային՝ բաց գրանցման համար, օրեցօր աճում է օգտագործողների քանակը։ Այս աճը կօգնի նաև հասկանալ և ստանալ օգտագործողների աշխարհագրության վիճակագրական ցուցանիշը։