AM
28 Սեպտեմբեր 2011 - 04:22 AMT

Ինչպե՞ս պատրաստել հայկական խորոված iPhone-ով

Խոհարարության սիրահարների, խոհարարների կամ պարզապես հետաքրքիր ուտեստների բաղադրատոմսեր փնտրողների համար նախատեսված KeepRecipes կայքը ծրագիր ունի նաև iPhone-ների համար։ Ծրագրի կագախոսն է «Ամրագրիր (check-in) բաղադրատոմսդ այստեղ»:

KeepRecipes ծրագիրը հնարավորություն է տալիս բաղադրատոմսերի որոնումներ կատարել KeepRecipes կայքի ողջ 7000 և ավելի բաղադրատոմսերի ցուցակում։ Բոլոր բաղադրատոմսերը ավելացնում են հենց կայքի գրանցված օգտագործողները։ KeepRecipes ծրագրում հնարավոր է ավելացնել սեփական բաղադրատոմսերը, իսկ սեղմելով KeepRecipes կոճակը` պահպանել որոնման արդյունքում հավանած սիրելի բաղադրատոմսը։

Ծրագրում կարելի է գտնել նաև մի շարք այլ հայտնի կայքերի` The New York Times, Food Network, Not Your Mother‘s series և The Today Show-ի բաղադրատոմսեր։ Սրանք այն կայքերն են, որոնք ներկայացված են KeepRecipes-ի կայքում։

Իսկ ուտեստը պատրաստելիս KeepRecipes ծրագիրով կարելի է միշտ աչքի առաջ ունենալ բաղադրատոմսը։ Նախագծողները հաշվի են առել նաև այն փաստը, որ պատրաստելիս խոհարարի ձեռքերը աղտոտվում են և որպեսզի աղտոտված ձեռքերով չդիպչեն հեռախոսի էկրանին` լույսը վերականգնելու համար, ծրագրի բաղադրատոմսի դիտման ողջ ընթացքում հեռախոսի էկրանի լույսը վառն է մնում։

Դե ինչ կարելի է շտապել KeepRecipes-ում ավելացնել նաև հայկական ուտեստները։