AM
28 Սեպտեմբեր 2011 - 07:12 AMT

Կրկին դադարեցվել է ռուսական գազի առաքումը Հայաստան

«Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում:

Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: