Toshiba ընկերությունը հայտնել է, որ իր Thrive 7պլանշետային համակարգիչը, որը Thrive պլանշետի փոքր տարբերակն է, թողարկվելու է 2011-ի դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է AndroidPolice-ը։
Thrive 7-ի էկրանը 7 դյույմ է, աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Այն ունի պլանշետների բոլոր ստանդարտ բաղադրիչները, ներառյալ՝ Mini USB, Micro SD քարտի մուտք։ Պլանշետի հիմնական հատկանիշները համապատասխանում են Thrive պլանշետին՝ 1280×800 AutoBrite multi-touch էկրան, 1 GHz պրոցեսոր, 5 մեգապիքսել տեսախցիկ և 2մեգապիքսել դիմացի տեսախցիկ։ Այն երկու տարբերակով է թողարկվելու՝ 16Գբ և 32Գբ։
Toshiba-ն դեռ չի նշում կոնկրետ թողարկման օրը։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է մրցակցելու այն թողարկվող Amazon-ի Kindle Fire պլանշետի և մյուս Android պլանշետների հետ։