Microsoft-ը գործարկել է Windows Phone օպերացիոն համակարգի վեբ-խանութը՝ Windows Phone Marketplace-ը։ Այս մասին հաղորդում է Gadget Lab-ը։ Բացի Marketplace-ի գործարկումից, ընկերությունը հայտնել է նաև օպերացիոն համակարգի նոր թարմացման՝ Windows Phone 7.5-ի մասին։ Windows Phone Marketplace-ը գործարկվել է ավելի քան 30 000 ծրագրով, որոնք դասակարգված են 16 կատեգորիաներով։ Վեբ-խանութի գլխավոր էջում օգտագործողները կարող են գտնել ցանկալի ծրագիրը ըստ հետևյալ 4 հատկանիշների՝ խորհուրդ է տրվում, անվճար, նոր և թոփ։
Windows Phone Marketplace-ում խաղեր առանձնացված են բոլոր ծրագրերից և դասակարգված են առանձին 14 կատեգորիաներում։
Դե իսկ աշնան վերջում Microsoft-ը կհայտարարի Windows Phone Mango-ով աշխատող մի շարք սարքերի թողարկման մասին։