Mozilla ընկերությունը գործարկել է իր բրաուզերի նոր տարբերակը՝ Firefox 7-ը, որն օգտագործում է շատ ավելի քիչ հիշողություն իր աշխատանքի ժամանակ, քան բրաուզերի նախկին տարբերակները։ Այս մասին հաղորդում է TheIquirer-ը։Mozilla Firefox-ը շատ հաճախակի է նոր տարբերակներ թողարկել՝ սեղմ ժամկետում թողարկվեցին բրաուզերի Firefox 4, 5, 6 և այժմ արդեն ընդամենը վեց ամսում 7-րդ տարբերակը։
Firefox 7-ում Mozilla-ն շեշտը դրել է հիշողության կառավարման վրա։ Այս մասին ընկերությունը շեշտադրում էր իր տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Սակայն, որքանո՞վ է արդյունավետ Firefox 7-ը։ Mozilla-ի փորձարկումները ցույց են տալիս, որ բրաուզերը աշխատելիս Firefox 6-ից 10-20%-ով ավելի քիչ հիշողության ծավալ է զբաղեցնում։
Սա վկայում է նաև այն մասին, որ գալիք տարի թողարկվող Firefox 8-ն էլ ավելի փոփոխված և բարելավված կլինի։
Ինչպես սպասվում էր, Mozilla-ն նաև թողարկել է Firefox 7-ի՝ Android հեռախոսների համար տարբերակը։