2012-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում օրենքը, որի համաձայն ստուգումներն անցկացվելու են ոչ թե հարկային մարմինների կողմից, այլ նաև այլ պետական կազմակերպությունների կողմից բացառապես ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀայաստանիՊետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր պետական մարմինները, որոնք ստուգումներ են իրականացնելու, պարտավոր են իրենց պաշտոնական կայքերում հրապարակել ընկերությունների ցուցակները, որտեղ նրանք ստուգումներ են իրականացնելու: Ինչպես նշել է Ալավերդյանը, դրա համար անհրաժեշտ է ևս մեկ քայլ` կառավարության որոշմամբ ռիսկերի գնահատման համակարգի ներմուծում: «Հայաստանի բոլոր պետական մարմինները պետք է 2011-ի դեկտեմբերի 1-ին հրապարակեն ստուգման ենթարկված ընկերությունների ցուցակը»,- ասել է նա:
Ալավերդյանը հաղորդել է, որ այդ ուղղությամբ պետական կառույցն արդեն 1,5 տարի աշխատում է Համաշխարհային բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում` հասկացություններ և երկրների փորձ» գրքի շնորհանդեսը, որի խմբագիրներն են Մունավեր Սուլթան Կվաժան, Ռաուլ Ավաստան և Յանա Լոպրիկան:






