Հայաստանում հյուրանոցների առաջին օնլայն բուքինգի armhotels.am համակարգը ապահովում է ամսական 15-20 տոկոս աճ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Թի Բի Էս» ընկերության, որը պատասխանատու է կայքի գործարկման համար, փոխնախագահ Լիանա Մովսիսյանը: «Չնայած նրան, որ մենք գործում ենք շուկայում ընդամենը վեց ամիս, այնուամենայնիվ, armhotels.am համակարգը գրավել է իր դիրքը»,-ասել է նա:
Ինչպես հայտնել է Լիանա Մովսիսյանը, այսօրվա դրությամբ armhotels.am-ի միջոցով կարելի է համարներ ամրագրել Հայաստանի ու ԼՂՀ 105 հյուրանոցներում: Ըստ նրա, ընկերությունը մտադիր է ներառել որքան հնարավոր է շատ հյուրանոցներ, որոնք համապատասխանում են armhotels.am-ի պահանջներին՝ հավելելով, որ ամեն ամիս համակարգի անդամ են դառնում 1-2 գործող և նոր հյուրանոցներ:
Ըստ նրա, հետաքրքրությունն աճում է, քանի որ մինչ օրս հյուրանոցային ինդուստրիան Հայաստանում համակարգային ներկայացվածություն չի ունեցել: Ամրագրման մեծ մասը www.armhotels.am համակարգով բաժին է ընկնում ԱՊՀ բնակիչներին, հետ ԱՄՆ-ին, Կանադային ու Եվրոպային:
Ընկերության փոխտնօրենը հավելել է, որ ակտիվ կիրառումը սկսվել է մայիսից և ակնկալվում է մինչ նոյեմբեր, ինչպես դա սովորաբար լինում է Հայաստանում:
Առաջին ազգային օնլայն ամրագրման համակարգը պաշտոնապես գործարկվել է մարտի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: www.armhotels.am համակարգը թույլ է տալիս համակարգել և ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները: Վճարումն իրականացվում է Moneybookers և ArCа վճարային համակարգերի միջոցով:






