AM
1 October 2011 - 08:47 AMT

Թողարկվել է Angry Birds-ի հերոսներով բարձրախոսների հավաքածու

Angry Birds-ն իր պայուսակների, փափուկ խաղալիքների, մանկական հագուստի հավաքածուները համալրել է ևս մեկով՝ Angry Birds –ի հերոսների տեսքով բարձրախոսներով։ Այս մասին հայտնում է Mashable-ը։Բարձրախոսների հավաքածուն ներառում է երեք կերպար՝ Կարմիր Թռչունը, Խոզուկը և Սև Թռչունը։ Այս բարձրախոսները նախատեսված են Apple-ի արտադրանքների՝ iPod-ների, iPad-ների և iPhone-ների համար։

Կարմիր Թռչունը կարող է միանալ ցանկացած աուդիո սարքավորման՝ համապատասխան լարի առկայության դեպքում։ Այս բարձրախոսն արդեն մի քանի խոզուկ ծեծած թռչնի տեսք ունի։

Խոզուկ բարձրախոսը միանում է iPod-ին կամ iPhone-ին և երաժշտությունը նվագելու հետ միաժամանակ լիցքավորում է դրանք։ Այս բարձրախոսը ստերեո է։ Դե իսկ Սև Թռչունը լիցքավորում է iPad պլանշետները և նվագում աուդիո։

Այս երեք բարձրախոսները հասանելի կլինեն Apple Store-ում և gear4.com-ում ուշ աշնանը։

Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների և Խոզուկների կռիվ։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։