Այս տարվա հոկտեմբերին Յունիբանկը տոնում է իր 10-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ 2011-ի հոկտեմբերի 4-ին Երևանում կկայանա երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը, որին կհաջորդի տոնական միջոցառում:
Գնահատելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ Յունիբանկը գործունեության 10 տարվա ընթացքում դարձավ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և գրանցեց նշանակալի արդյունքներ: Բանկը դարձավ հուսալի գործընկեր և ֆիզիկական անձանց, և բիզնես-շրջանակի համար: Հազարավոր հաճախորդներ բանկին վստահեցին իրենց խնայողությունները և բիզնեսի զարգացումը: Այսօր Յունիբանկը հանրապետական նշանակության ճանաչված բանկ է լայն մասնաճյուղային ցանցով` 37 սպասարկման կետ:
Յունիբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ բանկային համակարգի կայացման և սուր մրցակցության պայմաններում: Բանկի բաժնետերերը` Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը առաջադրեցին զարգացման ամբիցիոզ ռազմավարություն, որը բանկի աշխատակազմը` Վարչության նախագահ Վարդան Աթայանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացնում է: 30.06.11թ. դրությամբ Յունիբանկի ակտիվները գերազանցեցին 112,9 մլրդ դրամը, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամը: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմեց 80,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, «Յունիբանկի» շահույթն ավելացել էավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Բանկը պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով ընդգրկվել Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցուցակում:
Ապագայի համար Յունիբանկը մշակել է ոչ պակաս ամբիցիոզ ծրագիր, ըստ որի բանկը պետք է դառնա մանրածախ շուկայի առաջատարը: Մի շարք ցուցանիշներով Յունիբանկն արդեն իսկ Հայաստանի բանկային համակարգի առաջին դիրքում է: Յունիբանկը նաև դրամական փոխանցումների շուկայի առաջատարն է: Այս տարվա հունվար-հուլիսին դրամական փոխանցումներիUNISTREAM համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 349 մլն դոլարը` աճելով 27%-ով: Փոխանցումների քանակը հասել է 436,6 հազարի: Ակնկալվում է, որ 2011թ.-ին համակարգի շրջանառությունը կգերազանցի 670 մլն դոլարը: Յունիբանկը նախատեսում է ակտիվացնել աշխատանքը այդ ուղղությամբ և սակագների մշտական օպտիմալացման և հաճախորդների լոյալության բարձրացմանը ուղղված ծրագրերի իրագործմամբ շուկայում ավելացնել իր մասնաբաժինը: Նշենք, որ UNISTREAM համակարգը շահավետ է հաճախորդների համար ցածր սակագնով` սկսած 0.35%, ձևակերպման պարզությամբ և լայն աշխարհագրությամբ` ավելի քան 220 հազար սպասարկման կետ:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի քարտերի քանակը կազմում է 73 հազար, օվերդրաֆտների պորտֆելը` ավելի քան 11 մլրդ դրամ: Ընթացիկ տարին նախատեսվում է ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով: Յունիբանկի սեփական ցանցը ներառում է 79 բանկոմատ և 640 POS- տերմինալ:
Բանկը որպես նվեր իր հաճախորդներին 2011-ի հոկտեմբերի 4-ին Երևանում կազմակերպեց ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը:
Յունիբանկն իր երախտագիտությունն է հայտնում աշխատակիցներին` պրոֆեսիոնալ և թիմային աշխատանքի, հաճախորդներին` ընտրության և վստահության, գործընկերներին` հուսալի և փոխշահավետ համագործակցության համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






