AM
3 Հոկտեմբեր 2011 - 09:13 AMT

ՎՏԲ-Բանկում այսուհետ հնարավոր է ֆինանսական պարգևատրում ստանալ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ տարածքում ներդրեց «Cash Back» ծառայություն արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման բոլոր վարկային քարտերի համար: «Cash Back» ծառայությունը ֆինանսական պարգևատրում է հաճախորդին արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման վարկային քարտով կատարած անկանխիկ գնումների գումարի 15%-ի չափով: «Cash Back» բացառիկ ծառայությունը ներառում է օգտակարը հաճելիի հետ, հնարավորություն տալով հաճախորդին ստանալ եկամուտ քարտով իրականացված վճարումներից: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Calssic, Visa Gold և այլ արտոնյալ ժամանակահատվածով վարկավորման քարտերի քարտապանները առևտրի կետերում քարտերով վճարելիս կարող են օգտվել «Cash Back» ծառայությունից, իր հաշվեհամարին ետ ստանալով ծախսված գումարի 1%-ը:

Սույն թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ծառայությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի բոլոր քարտապաններին: «Cash Back» ծառայությունն անվճար է:

Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանի խոսքով, հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կառաջարկի նոր ծառայություն «Cash Back»: «Տվյալ ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտերի բոլոր քարտապաններին հնարավորություն կտա աշխարհի բոլոր առևտրի կետերում անկանխիկ գործարքներ կատարելիս հաշվեհամարին ետ ստանալ գնումների գումարի 1%-ը: Բացի այդ նրանք հնարավորություն կունենան աշխարհի ավելի քան 15.000 ընկերություններում օգտվել զեղչերից և հեշտությամբ հաշվեգրել իրենց քարտային հաշիվները ցանկացած Telcell վճարային տերմինալներով: Վտահ եմ, որ այս ծառայությունը մեծ պահանջարկ կունենա մեր հասարակության մոտ»,- նշել է նա:

Մանրամասն տեղեկություն «Cash Back» ծառայության մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական հեռախոսահամարով: