AM
3 Հոկտեմբեր 2011 - 12:34 AMT

Հայաստանի ու Ֆրանսիայի գործարարները որոշել են միավորվել ու գործարարության ակումբ բացել

Հոկտեմբերի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ՀՀ Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարների ներկայությամբ, տեղի կունենա Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի (ՀՖԳԱ) մեկնարկը:

Ինչպես հայտնում է դեսպանատան մամլո ծառայությունը, Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, Հայաստանում ազգությամբ ֆրանսիացի, հայ և Ֆրանսահայ հիմնադիրների կողմից, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությանբ:

Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը հանդիսանում է հանդիպման վայր` մասնավորապես Ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների համար: Ակումբում կկազմակերպվեն թեմատիկ հանդիպումներ ու միջոցառումներ, կիրականացվեն զարգացման տարբեր ծրագրեր: Ակումբի առաքելությունն է առաջ տանել, աջակցել ու ամրապնդել ֆրանսիական գործարար համայնքը, առևտրատնտեսական հարաբերությունները, գիտատեխնիկական փոխանակումները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև: