AM
4 October 2011 - 09:48 AMT

«Յանդեքսը» կթողարկի շարժական ծառայություն բջջային քարտեզների համար

«Յանդեքսը» (Яндекс) ընկերությունը պատրաստվում է ստեղծել անվճար շարժական ծառայություն սմարթֆոնների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Ծառայությունը ցուցադրելու է երթուղիները՝ ճանապարհային իրավիճակի հաշվառմամբ։ Եթե ընկերության այս նախագիծը իրականություն դառնա, «Յանդեքսը» կսկսի մրցակցել ավտոնավիգատորներ արտադրողների համար ծրագրեր նախագծող ընկերությունների հետ։

2011-ի հուլիսին «Յանդեքսը» թողարկել էր բջջային քարտեզներզի ծրագիր Windows CE օպերացիոն համակարգի համար։ Այս անվճար ծրագիրն օգտագործողին հայտնում էր անգամ ճանապարհային խցանումների մասին։

Google -ի շարժական ծառայությունը բջջային քարտեզների համար Ռուսաստանի մի քանի քաղաքներում հայտնվեց մարտին։ Այն համատեղելի է Android հեռախոսներում։ Այն ցուցադրում է նաև երթուղայինների ճանապարհային դիրքը։