ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին արտագնա նիստում «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՍՊԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ»-ն զբաղվում է դեղերի մանրամեծածախ առևտրային գործունեությամբ և նախատեսում է ՀՀ տարածքում ստեղծել սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը կունենա միջազգային համապատասխան կառույցների հավատարմագրում։ Ընկերությունը ներմուծելու է ժամանակակից սարքավորումներ, ստեղծելու է ավելի քան չորս տասնյակ աշխատատեղ։






