AM
7 Հոկտեմբեր 2011 - 08:59 AMT

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանում հարկերի հավաքման տոկոսը բավականին ցածր է

Հայաստանի նման զարգացող երկրի համար հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը միջինը պետք է տատանվի 23-25 տոկոսի սահմաններում, այն դեպքում, երբ 2012թ,, բյուջեում այդ ցուցանիշը նախատեսված է 17,26 տոկոսի մակարադկում: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Այդ ցուցանիշը ընդամենը 0,09 տոկոսվ է բարձր ընթացիկ տարվա 17,27 տոկոս ցուցանիշից: Դա վկայում է հարկահավաքության ցածր մակարդակի մասին, ինչն ենթադրում է ռիսկերի ւո մտավախությունների առկայություն»,-ասել է նա: Ըստ նրա, ԱՄՀ-ն ու ՀԲ-ն ՀՀ կառավարության ուշադրությունն են հրավիրում այդ փաստի վրա, իսկ դա նշանակում է, որ միջազգային կառույցները կարող են սահմանափակել ֆինանսավորումը պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար, որն այս տարի կկազմի 132,5 մլրդ դրամ:

Վազգեն Սաֆարյանը ուշադրություն է դարձրել, որ երկրի իրական ՀՆԱ-ն 2012թ. կավելանա ընդամենը 4,2 տոկոսով, 2011թ. 4,6 տոկոսի դիմաց, եկամուտները կավելանան 6,8 տոկոսով նախորդ տարվա համեմատ, իսկ ծախսերը՝ 41,5 մլրդր դրամով:

Նրա կարծիքով, Հայաստանի արդյունաբերությունը պետական կանոնակարգման կարիք ունի, մասնավորապես, դա վերաբերում է ստեվրային տնտեսության հետ պայքարին, որտեղ կա մենաշնորհ ու օլիգոպոլիաներ, ինչը թույլ կտա բարձրացնել հարկահանության մակարդակն ու նպատակային օգտագործել պետբյուջեի եկամուտները:

Ըստ պետբյուջեի նախագծի, եկամտային մասը 2012թ. նախատեսվում է հաստատել 910 մլրդ դրամի չափով, ծախսայինը՝ 1042,5 մլրդ դրամի, իսկ պակասուրդը՝ 132,5 դրամի ցուցանիշը: