Լիտվական առաջատար IT մատակարարներից մեկը՝ ACC-ին այսօր ԴիջիԹեք 2011-ի ընթացքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայկական ՏՏ շուկայում իր մուտք գործելու մասին: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների՝ ASUS, DELL, LG, BenQ, SONY, Philips, D-Link և այլ ընկերություններ:
Ընկերությունը ձեռք է բերել հայկական Մաքստրոնիկ ընկերությունը, որը կդառնա ACC-ի 7-րդ մասնաճյուղը Արևելյան Եվրոպայում: Ընկերության հաճախորդների 30%-ը կորպորատիվ են, 40%-ը պրովայդերներ են, իսկ մնացածը սովորական հաճախորդներ:
«Մենք երկար էինք սպասում հայկական շուկա մտնելու այս պահին: Որոշեցինք մուտք գործել հենց Հայաստան, քանի որ ձեր երկիրն ունի մեծ պոտենցիալ ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից, մեծ գիտելիքներ և գրավիչ է ոլորտի տեսանկյունից: Մեր նպատակն է ներկայացնել տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն հայկական ընկերությունների աճին և քաղաքացիական կենսամակարդակի բարելավմանը», -ասաց ACC-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեգիմանտաս Բուոզիուսը:
Ընկերությունը մուտք գործելով հայական շուկա նախնական կբացի 20 աշխատանքային տեղ և կսկսի համագործակցությունը շուկայի ամենատարբեր ձեռնարկությունների հետ՝ փոքր և միջին, մանրածախ վաճառքով զբաղվող և այլ ընկերություններ հետ: ACC-ն համարվում է Բալթյան երկրներում ամենաարագ աճող ընկերությունը ՏՏ և կենցաղային տեխնիկայի ոլորտում՝ տարեկան 95 միլիոն Եվրո շրջանառությամբ: ACC-ն հիմնադրվել է 1998-ին Լիտվայում, այժմ այն գործում է 7 երկրներում և ներկայացնում է ավելի քան 200 հայտնի արտադրողների: Ընկերությունը մատակարարում է համակարգիչներ, նեթբուքներ, նոթբուքներ, համակարգչային տեխնիկա և ծրագրային ապահովում, մուլտիմեդիա սարքեր ավելի քան 2500 հաճախորդների: