AM
8 October 2011 - 08:25 AMT

Սթիվ Ջոբս-ի բարեկամները գաղտնի են պահում թաղման արարողության վայրը

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի թաղման արարողությունը կայացել է ուրբաթ։ Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, նրա բարեկամները չեն հայտնում, թե որտեղ և երբ է կայացել հուղարկավորումը։ Արարողությունը փակ էր հանրության համար, սա կատարվել է Ջոբսի և նրա ընտանիքի գաղտնիության համար։Սթիվ Ջոբս-ը մահացավ 56 տարեկանում iPhone 4S-ի շնորհանդեսին հաջորդող օրը։ Նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։

Apple-ը հայտնել է, որ հատուկ վայր չկա, որ կարելի է հարգել նրա հիշատակը։ Սակայն բազմաթիվ երկրպագուներ ծաղիկներ դրեցին ինչպես Apple-ի գլխամասի առաջ ԱՄՆ-ում, այնպես էլ Apple-ի մի շարք խանութների առջև։

Apple-ի նորանշանակ գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված միջոցառում է կայանալու, սակայն դեռ անհայտ է միջոցառման անցկացման օրն ու վայրը։