Amazon ընկերությունը հայտնել է ֆրանսերեն լեզվով նոր էլեկտրոնային ընթերցանության սարքի՝ Kindle-ի թողարկման մասին, որը հասանելի կլինի հոկտեմբերի 14-ից։ Բացի դրանից, Amazon-ը գործարկում է նաև Kindle Store, գրում է Mashable-ը։
E Ink տեխնոլոգիայով այս էլընթերցանության սարքը Amazon-ի վերջերս թողարկած Kindle-ի նույն, սակայն ֆրանսերեն տարբերակն է։ Ֆրանսիական Amazon –ում՝ Amazon.fr-ում այն կվաճառվի 99 եվրոյով։
Ֆրանսիական Kindle Store-ը պարունակում է 825.000 էլեկտրոնային գիրք, որոնցից 30 000 գրված են ֆրանսերենով և որոնցից 4000-ը՝ ֆրանսիական դասականներն, անվճար են։
Դե իսկ անկախ գրողները նունյպես կարող են վաճառել իրենց գրքերը ֆրանսիական Amazon-ում։