Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկ առողջարանային քաղաքում հոկտեմբերի 10-11-ը տեղի կունենա հանրապետության գյուղական համայնքների առաջին համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են տարածքային կառավարման նախարարությունը և Հայաստանի համայնքների ասոցիացիան, այն անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Գյուղական համայնքների առաջին համաժողովի նպատակն է աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը իրագործվող ծրագրերի մասին փորձի փոխանակման միջոցով»,- նշվում է կազմակերպիչների հաղորդագրությունում:
Միջոցառմանը մասնակցելու են տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման, միջազգային և տեղական կազմակերպությունների 300 ներկայացուցիչներ, որոնք տարբեր ծրագրեր են իրագործում համայքներւմ և մարզերում:
Համաժողովի շրջանակներում տեղի են ունենալու երկու լիագումար նիստեր, կազմակերպվելու է ցուցահանդես, կայանալու են քննարկումներ 10 աշխատանքային խմբերում «Համայնքային ենթակառուցվածքներ, ջրային տնտեսություն, էներգետիկա, քաղաքաշինություն», «Համայնքային ենթակառուցվածքներ, սոցիալան ոլորտ և առողջապահություն. քաղաքականություն, ծրագրեր, զարգացման հեռանկաներ», «Բանկային համակարգ. վարկային գործիքներ գյուղական համայնքներում», «Նոր տեխնոլոգիաներ» և այլ թեմաներով:
Համաժողովի արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 11-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:






