«Ես չեմ ցանկանում վիճել Forbes-ի փորձագետների հետ, սակայն նրանց հրապարակված վարկանիշերն այն ուղղություններում, որոնցով Հայաստանը ետ է մնում հարևաններից, պայմանավորում են երկրոմ իրագործվող բարեփոխումների կարևորությունը»,-լրագրողներին է ասել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մեկնաբանելով Forbes-ի վարկանիշը Հայաստանի գծով:
Հայաստանը բարելավել է իր դիրքեըր, 2010թ. գրավելով 89-րդ տեղը 134 երկրների թվում Forbes-ի նոր «The best countries for business» վարկանիշում, նախկին 96-ի փոխարեն: Ընդ որում հարևան երկրները գրացվել են հետևյալ տեղերը՝ Վրաստանը 61-ից նահանջել է 50-րդ տեղը, Թուրքիան 46-ից 54-րդ տեղը, Ադրբեջանը բարելավել է դիրքը մեկ կետով՝ 78-րդ տեղ, Ռուսաստանը 97-րդ տեղից նահանջել է 102-րդ տեղը, և Իրանը զբաղեցնում է 125-րդ տեղը: Անցյալ տարի վերջինս ընդգրկված չի եղել ցուցակում:
Ըստ նրա, մասնավորապես, դա վերաբերում է հարկային ու մաքսային վարչարարությանը՝ ստեղծելու համար Հայաստանում առավել բարենպաստ ֆոն բիզնեսի համար: «Այց բարեփոխումների արդյունքներն արդեն զգացվում են, լավ կլիներ, եթե դրանք ավելի ակնհայտ լինեին, իսկ դրա համար հարկավոր է քաղաքական կամք և այն կա՝ շարունակելու համար դժվարին, սակայն, անհրաժեշտ բարեփոխումների ուղին»,-ասել է Արսեն Ղազարյանը:






