Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատրերի միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ Հայաստանը պետբյուջեի նախագծի համաձայն ի զորու է 2012-ին հավաքել 101 մլրդ դրամով ավելի հակեր: Նա հաղորդել է, որ օրերս միության անդամները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում օրակարգի հարցերի շարքում եղել է նաև 2012-ին 101 մլրդ դրամով հարկերի հավաքման մակարդակը բարձրացնելու հարցը: «Մենք չենք կարծում, որ 101 մլրդ դրամը ծանր բեռ է հարկատուների համար, եթե հարկադրումն անցկացվում է ոլորտներին համապատասխան, եթե կտրուկ կրճատվում է ստվերային հատվածը, եթե կրճատվում է ընկերությունների թիվը, որոնք աշխատում են այսպես կոչված արտոնյալ հարկային դաշտում, այդ դեպքում 101 մլրդ հավաքելը հնարավոր է»,- ասել է նա:
Արսեն Ղազարյանը գտնում է, որ եթե հարկային վարչարարության մեջ կիրառվեն խիստ միջոցներ, ինչն անխուսափելի է, ապա այն պետք է անցկացվի ժամանակը հաշվի առնելով, որպեսզի հարկատուները կարողանան ադապտացվել նոր ռեժիմին և վնաս չտան փոքր և միջին բիզնեսին:
Միաժամանակ Արսեն Ղազարյանը չի առանձնացրել տնտեսության այն ոլորտները, որտեղ ստվերային ծավալը մեծ է, որտեղ գործում են անհավասար մրցակցային պայմաններ, որտեղ առավելությունները տնտեսվարող սուբյեկտների կողմն են, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում շուկայում: «Ստվերի ծավալների մասին չենք խոսի, այն կա: Բայց համաձայն եմ, որ պետք է վերջ տալ օլիգոպոլիաներին»,- հավելել է նա:






