Չինաստանում անհասանելի է դարձել Google-ի Android օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութը՝ Android Market-ը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։Չինաստանի օգտագործողները բջջայիններից Android Market մուտք գործելիս ստանում են հաղորդագրություն այն մասին, որ միանալուն սպասելու ժամանակը սպառվել է։ Չինաստանում համակարգիչները չեն կարողանում միանալ market.android.com.
Ըստ չինացի լրագրողների Android Market-ը հայտնվել է Չինաստանի՝ կայքերի սև ցուցակում։ Չինաստանի կառավարության և Google-ի միջև կոնֆլիկտներ վաղուց կան։ 2010-ի հունվարին Google-ը հայտնել էր, որ չինական քաղաքական գրաքննության պատճառով հեռանում է Չինաստանից։
Չինաստանում արգելափակված են բազմաթիվ վեբ-կայքեր՝ ներառյալ Google-ին պատկանող YouTube-ը և սոցիալական ցանցեր՝ Google+-ը, Facebook-ը և Twitter-ը։
2009 թվականին Android Market-ը Չինաստանում մի քանի անգամ օֆլայն է եղել, սակայն ամեն անգամ որոշ ժամանակ անց շարունակել է իր աշխատանքը։ Երկրում կա մի քանի տեղական կրկնօրինակ Android Market-ի, որտեղից օգտագործողները ներբեռնում են Android ծրագրեր։