Վաղը տեղի կունենա «Սինոփսիս Արմենիա» Ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությունը։ Բացումը կկատարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Սինոփսիս ընկերության նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Չի-Ֆուն Չանը: Այս մասին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից։
Նոր մասնաշենքը կհանդիսանա ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի նոր տունը:
Բացման արարողությանը ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր եվ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: