AM
11 Հոկտեմբեր 2011 - 10:39 AMT

Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում իր աշխատանքներն է սկսել «Լազերային ֆիզիկա-2011» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը:

Օպտիկայի միջազգային հանձնաժողովի քարտուղար Անժելա Գուսմանը (ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարան) ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և հայտարարեց, որ Հայաստանը դարձել է հանձնաժողովի լիիրավ անդամ: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը: