AM
12 Հոկտեմբեր 2011 - 04:15 AMT

Այժմ հնարավոր է սովորել փողկապ կապել առանց մայրիկին կամ տատիկին դիմելու

Բազմաթիվ տղամարդիկ և ինչու չէ նաև կանայք չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կապել փողկապը։ Այժմ կարելի է սովորել փողկապ կապել առանց մայրիկին կամ տատիկին հարցնելու՝ Android ծրագրով։

Բոլոր նրանք, ովքեր ունեն Android-ով աշխատող հեռախոս կարող են ներբեռնել «Ինչպես կապել փողկապ» (How to tie a tie) ծրագիրն անվճար Android Market-ից և սովորել ոչ միայն փողկապ կապելու ավանդական դասական ձևը, այլև մի շարք այլ տարբերակներ։

Ծրագիրն առաջարկում է փողկապ կապելու 12 տարբերակ՝ լուսանկարների միջոցով քայլ առ քայլ կապելու գործընթացը։ 12 տարբերակների մեջ մտնում են դասական ձևը, պարսկական, սովորական, բիզնես և այլն։ Ծրագրի ծավալը 6,7 Մբ է։

Այսպիսով փողկապ կապելիս պետք է հիշել միացնել հեռախոսը, բացել ծրագիրը և հայելու դիմաց կանգնելով՝ քայլ առ քայլ հետևել ծրագրի նկարներին։ Մի քանի փորձից հետո ծրագրի կարիքն էլ չի զգացվի։