05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ներկայումս բացառվում է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեվը:
Գուլիեվը ասել է, որ խնդրի լուծումը պետք է իրականացվի ԵԱՀԿ շրջանակներում, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ կազմակերպության անդամներն են:
Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության մասին: –0–