2011-ի առաջին կիսամյակում Livejournal բլոգային հարթակի ընթերցողների թիվը նվազել է քառորդ չափով։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` նշելով, որ այս հետազոտությունը անցկացրել են Comscore և TNS Global Research հետազոտական ընկերությունները։
Ըստ Comscore-ի ուսումնասիրութան` 2011-ի հունվարից օգոստոսը հարթակի միջազգային լսարանը նվազել է 23%-ով, որը կազմում է 8,2 միլիոն մարդ։ Իսկ ըստ TNS-ի, որը հաշվում է բացարձակ միակ այցելուներով` 11 %-ով (3,4 միլիոն մարդ)։
Նման իրավիճակ է նաև ծառայության ռուսական հատվածում. Comscore-ի և TNS-ի տվյալներով նվազում է կազմել է համապատասխանաբար 2,8 մլն և 3,9 մլն մարդ և փաստորեն 25 % ռուսական լսարանի նվազում։ Մինչդեռ 2010-ին նույն ժամանակահատվածում գրանցվել էր ռուսական լսարանի 4% աճ, իսկ ողջ աշխարհում լսարանը նվազել էր ընդամենը 2%-ով։
Հետազոտությունների այս արդյունքներից կարելի է ենթադրել, որ ընթերցողների նվազման պատճառը 2011-ի գարնանը և ամռանը Livejournal հարթակի վրա շարունակական հզոր հաքերային հարձակումներն էին, որոնց արդյունքում ծառայությունը վատ էր աշխատում և անգամ մի քանի օր անհասանելի էր։






