Հայաստանի կառավարությունը մշակել և հաստատել է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հայեցակարգը, այլ նաև հենց գյուղի, որը նախատեսում է կենսագործունեության բարենպաստ պայմաններով ապահովում գյուղացիներ համար: Այդ մասին, ելույթ ունենալով առաջին միջազգային «Հայագրոֆորումում», ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ փոփոխվող աշխարհում կառավարության խնդիրն է ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովել գյուղատնտեսության ոլորտը` նոր հեռանկարներ ստեղծելով գյուղացիների համար»,- ասել է վարչապետը: Դա նախատեսում է ոռոգման համակարգի արդիականցում, ճանապարհների վերանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր, որոնք Հայաստանն իրագործում է միջազգային կառույցների, մասնավորապես ՀԲ-ի և «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ: Վարչապետի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում կան շուրջ 340 հազար ֆերմերային տնտեսություններ, որոնք մշակում են 430 հազար հա, իսկ դա խոսում է այն մասին, որ մեկ տնտեսությանը բաժին է ընկնում շատ փոքր ցուցանիշ, «ուստի կարևոր է, որպեսզի ոլորտում իրագործվող ծրագրերն ավելի արդյունավետ լինեն»:
2012-ը շատ կարևոր կլինի Հայաստանի համար գյուղատնտեսական ծրագրերի իրագործման առումով, որոնք թույլ կտան 30 տոկոսով բարձրացնել ոլորտի արտադրողականությունը հանրապետության մարզերի 55 համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման շնորհիվ:
Հոկտեմբերի 14-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում աշխատանքն է սկսել առաջին միջազգային «Հայագրոֆորումը», , որին մասնակցում են շուրջ 1000 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:
Հոկտեմբերի 15-ին սփյուռքի գործընկերներն Արարատի մարզում մասնակցելու են «բերքի տոնին» և այցելելու են ընկերություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության ոլորտում արտադրությամբ:
Մայրաքաղաքի բնակիչներն ականատես են լինելու լայնածավալ տոնական միջոցառումների, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում. պանրի, գինու, մեղրի, մրգի և բանջարեղենի համտես, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային ծրագիր: Նույն օրը երեկոյան ՄՀՀ-ում տեղի է ունենալու տոնական համերգ էստրադայի աստղերի մասնակցությամբ:






