Որոնողական հսկան իր 2011-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության շնորհանդեսի ժամանակ հայտնել է, որ 3-րդ եռամսյակում գրանցել է 9,7 միլիարդ եկամուտ, որի 2,7-ը զուտ շահույթն է։ Այս մասին գրում է USAToday-ը։ Այս ցուցանիշը աճել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որը կազմում էր 7,3 միլիարդ եկամուտ՝ 2,2 զուտ շահույթով։Google-ը նաև հայտնել է, որ իր արժեթղթերի գինն աճել է 6,5%-ով։
Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը հայտնել է, որ կա նաև աճ ընկերության արտադրանքներում։ Google+ նորաստեղծ սոցիալական ցանցում գրանցվել է ավելի քան 40 միլիոն օգտագործող։
«Մարդիկ մեծ արագությամբ են աճում Google+-ում։ Սա դեռ սկիզբն է»,-ասել է Լարի Փեյջը։ Նա նաև նշել է, որ ցանցում ավելանում են կիսվող նյութերի քանակը (Sharing)։
«Արդեն 3,4 միլիարդ նկար է վերբեռնվել Google+, գրում է TechCrunch-ը։
Լարի Փեյջը, խոսելով Google-ի արտադրանքների աճի մասին, նշել է նաև, որ այժմ աշխարհում կա ընդհանուր 190 միլիոն Android սարքավորում։ Հուլիս ամսին այս թիվը կազմում էր 130 միլիոն։ Դե իսկ բջջային շահույթը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար;