AM
17 October 2011 - 06:33 AMT

Սիլիկոնյան հովիտը փակ միջոցառմամբ հարգել է Սթիվ Ջոբսի հիշատակը

Սիլիկոնյան հովտի նշանավոր դեմքերը և քաղաքական գործիչները այն հարյուրավոր մարդկանց շարքում էին, ովքեր հավաքվել էին Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակը հարգելու։ Սթենֆորդի համալսարանի տարածքի եղեկեցի տանող ճանապարհն ամբողջությամբ պատված էր հարյուրավոր սպիտակ մոմերով։ Այս միջոցառումը փակ էր՝ հրավիրվածների ցուցակով, դե իսկ ոստիկանությունը հսկում էր տարածքի անվտանգությունը, հայտնում է «Ռոյթերս»-ը։

Կալիֆորնիայի իշխանությունները հոկտեմբերի 16-ը հայտարարել են Սթիվ Ջոբսի օր։

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում. նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։ Նա հանդիսանում էր նաև հանրահայտ Pixar անիմացիոն ստուդիայի հիմնադիրը։

Apple-ի աշխատակիցները նրա հիշատակին նվիրված երեկո են անցկացնելու հոկտեմբերի 19-ին Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում։