AM
18 October 2011 - 04:25 AMT

LG-ն ներկայացրել է երկու դիսպլեյ ունեցող LG DoublePlay սմարթֆոնը

LG ընկերությունը և ամերիկյան T-Mobile բջջային օպերատորը ներկայացրել են LG DoublePlay սմարթֆոնը։ Այն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.3 տարբերակով։ Այն ունի QWERTY ստեղնաշար և երկու դիսպլեյ։ Այս մասին հաղորդում է Androidpolice-ը։

LG DoublePlay-ն ունի 3,5 դյույմ դիսպլեյ (display), հագեցած է 1GHz պրոցեսորով, 5 մեգապիքսել տեսախցիկով, «Group Text» հնարավորությամբ, որը խմբային չաթերի համար է նախատեսված և «Cloud Text» ՝ համակարգչին կամ պլանշետին տեքստային ֆայլեր ստանալու և փոխանցելու հնարավորությամբ։

LG DoublePlay-ի երկու դիսպլեյների առկայությունն ընդգծում է սմարթֆոնի յուրօրինակ դիզայնը։

Ենթադրվում է, որ այն կարժենա մոտ 150 դոլար և ունենալու է 4G: Այլ մանրամասներ սմարթֆոնի մասին հայտնի չեն։