AM
18 Հոկտեմբեր 2011 - 05:57 AMT

ՎՏԲ-Հայաստան Բանկն անդամակցեց Priority Pass ծրագրին

Սկսած 2011-ի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Priority Pass ծրագրի մասնակից, որը նախատեսված է բանկի պրեմիում դասի քարտերի քարտապանների համար: Priority Pass ծրագիրը աշխարհում ամենամասշտաբային և հեղինակային ծրագիրն է, որն իր անդամակիցներին հնարավորություն է ընձեռում մուտք գործելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ և գործում է անկախ ընտրված ավիաուղուց և չվերթի կարգից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է իր հաճախորդներին տրամադրել ժամանակակից և առավել հարմար ծառայություններ: Այսուհետ ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտեր, հաճախորդը ավտոմատ կերպով անվճար ստանում է Priority Pass քարտը, որը նրան տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են արտերկրյա ուղևորությունների ընթացքում օդանավակայանների VIP գոտիներ մուտքի թույլտվություն, հանգիստ և հարմար սպասասրահ և բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, էլեկտրոնային փոստ, բանակցությունների անցկացման սենյակ և այլն»:

Priority Pass քարտերը, ինչպես նաև օդանավակայանների VIP գոտիների ուղեցույցը տրամադրվում են ՎՏԲ-Հայաստան բանկի պրեմիում դասի քարտերի քարտապաններին անվճար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: