AM
18 Հոկտեմբեր 2011 - 08:56 AMT

Զդիսլավ Ռաչինսկի. Լեհական ընկերությունները շահագրգռված են ներդրումներ կատարել «Նաիրիտում»

Այն լեհական ընկերությունները, որոնք համագործակել ենք «Նաիրիտի» հետ, շարունակում են իրենց հետաքրքրությունը պահպանել այդ գործարանի նկատմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նրա խոսքով, տվյալ պահին շահագրգիռ լեհական ընկերությունները վերլուծություն են կատարում՝ «Նաիրիտում» ավելի խոշոր ներդրումներ կատարելու համար։ «Կողմերից յուրաքանչյուրը հետազոտություններ է անցկացնում այդ ուղղությամբ։

Կարծում եմ, որ վերջնական արդյունքները մենք այդքան արագ չենք ստանա»,- ասել է նա և հավելել, որ դա կլինի մեկ տարվա ըթնացքում, քանի որ խոսքը գնում է խոշոր գումարների մասին։