AM
18 Հոկտեմբեր 2011 - 09:21 AMT

Apple-ը կրկին հաղթում է. այս անգամ HTC-ին

Թայվանական սմարթֆոն արտադրող HTC ընկերությունը մեծ հարվածի տակ է հայտնվել Apple-ի հետ իրավական պայքարում։ ԱՄՆ-ի Առևտրի միջազգային հանձնաժողովը որոշել է, որ անցյալ տարի HTC-ի՝ Apple-ի դեմ ներկայացրած բողոքներից որևէ մեկը խախտում չէ։ Այս մասին գրում է BBC-ին։

HTC-ին պահանջում էր դատարանից դադարեցնել Apple-ի մի քանի արտադրանքների ներմուծումը՝ մեղադրելով 4 խախտումների մեջ։ Այս դեպքերից հետո HTC-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 6 %-ով։

Դե իսկ 2011-ի հուլիս ամսին Apple-ը պատասխան հայցով ներկայացել է Առևտրի միջազգային հանձնաժողով ընդդեմ HTC-ի՝ երկու խախտումների մեղադրանքով

«Մենք ունենք ողջամիտ հիմքեր Առևտրի միջազգային հանձնաժողովի համար և ամբողջությամբ պատրաստ են պաշտպանելու մեր մտավոր սեփականությունը։ Մենք անհամբեր սպասում ենք այս դեպքի հանգուցալուծմանը, որպեսզի կարողանանք ազատ շարունակել ստեղծել ամենանորարար բջջային լուծումները մեր հաճախորդների համար»,-ասել է HTC-ի գլխավոր իրավաբան Գրեյս Լեին։

Առևտրի Միջազգային հանձնաժողովը 2012-ի փետրվար ամսին որոշում կկայացնի՝ ընդունել թե չեղյալ համարել դատարանի որոշումը։