AM
18 October 2011 - 12:04 AMT

Ինտերնետում տարածվել է Motorola Droid RAZR սմարթֆոնի առաջին լուսանկարը

Ամերիկյան Motorola ընկերության Droid RAZR սմարթֆոնի առաջին լուսանկարը տարածվել է ինտերնետում։ Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան (Հայաստանի ժամանակով)։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Դատելով լուսանկարից, կարելի է հասկանալ, որ սմարթֆոնը լինելու է չափազանց բարակ։ Ունենալու է 4 սենսորային կոճակ, դիմացի և ետևի ֆոտոխցիկ, ընդ որում ետևինը հնարավորություն է ունենալու նկարել բարձր որոշմամբ (HD)։

Droid RAZR-ն աշխատելու է 4G ցանցով։ BGR բլոգի անանուն աղբյուրը որոշ մանրամասներ է հայտնել սմարթֆոնի մասին։ Ըստ աղբյուրի՝ հեռախոսը ունենալու է 1,2GHz հզորության երկակի պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն և 4,3 դյույմ էկրան։ Ինչպես բազմաթիվ Motorola սարքավորումներ, հեռախոսը աշխատելու է Android օպերացիոն համակարգով։