Lego կոնստրուկտորից պատրաստված ռոբոտ CubeStormer II-ը կարողացել է հավաքել Ռուբիկ-կուբիկը 5,35 վայրկյանում, գրում է Lenta.ru-ն։
Փաստորեն ռոբոտը կարողացել է 0,31 վայրկյանով ավելի արագ հավաքել այն՝ առաջ անցնելով աշխարհի ռեկորդակիր ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսայից։ Վերջինս հավաքել է Ռուբիկ-կուբիկը 5,66 վայրկյանում և ռեկորդ սահմանել։
CubeStormer II ռոբոտին ստեղծել են բրիտանացի նախագծողներ Մայք Դոբսոնը և Դեվիդ Գիլդեյը։ Նրանք օգտագործել են Lego կոնստրուկտորները և ռոբոտին ղեկավարելու համար՝ Samsung Galaxy S II սմարթֆոնը։ Սմարթֆոնը ներկառուցված տեսախցիկով դիտում է Ռուբիկ-կուբիկը և լուծում խնդիրը։
Թե ինչպես է CubeStormer II-ը լուծում գլուխկոտրուկը կարելի է դիտել Youtube-ում տարածված տեսանյութի մեջ։ Հոկտեմբերի 26-27-ին կայացնալիք TechCon տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ նախագծողները պատրաստվում են ներկայացնել ռեկորդակիր ռոբոտին։
«Ռուբիկ-կուբիկ» գլուխկոտրուկը ստեղծվել է 1974թ-ին վիենացի ճարտարապետ Էռնո Ռուբիկի կողմից։ Այսօր ամեն տարի ամբողջ աշխարհում պարբերաբար անցկացվում են «Ռուբիկ-կուբիկ» գլուխկոտրուկի մրցույթներ։