AM
19 Հոկտեմբեր 2011 - 12:09 AMT

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՍԾՏՀ աշխատանքային խմբի նիստին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սևծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագծի քննարկումը: Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սևծովյան օղակաձև մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը: Նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման և դյուրացման խնդիրները, hաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը։